Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Այս իշ­խա­նու­թ­յու­նը դա­վա­ճան­նե­րի, եր­կիր ներդր­ված օ­տա­րերկ­ր­յա դի­վեր­սանտ­նե­րի իշ­խա­նու­թ­յուն է»

«Այս իշ­խա­նու­թ­յու­նը դա­վա­ճան­նե­րի, եր­կիր ներդր­ված օ­տա­րերկ­ր­յա դի­վեր­սանտ­նե­րի իշ­խա­նու­թ­յուն է»
14.07.2020 | 12:46

ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, ՀՀԿ ան­դամ ՄԱՐ­ԳԱ­ՐԻՏ Ե­ՍԱ­ՅԱՆՆ ա­սում է, որ այ­սօր ի­րենք բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­նե­րից փր­կու­թյան կո­չով նա­մակ­ներ են ստա­նում, իսկ ՀՀԿ-ի հան­դեպ հան­րու­թյան բա­ցա­սա­կան տրա­մադր­վա­ծու­թյան մա­սին խո­սելն էլ, ըստ նրա, ար­դեն ժա­մա­նա­կավ­րեպ է։ Ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի և իշ­խա­նու­թյան ո­րա­կի գնա­հա­տա­կան­նե­րը` ստորև։

-Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ վի­րու­սի տա­րած­մամբ և մա­հե­րի թվով ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի շար­քում։ Որ­քա՞ն է այս հար­ցում երկ­րի իշ­խա­նու­թյան մե­ղա­վո­րու­թյան չա­փը, ո՞ր հար­ցե­րում, ու դրանք, ըստ օ­րեն­քի, պա­տաս­խա­նատ­վու­թյուն են­թադ­րու՞մ են։
-Հա­մաշ­խար­հա­յին պան­դե­միան ար­դեն վա­ղուց բո­լո­րը հա­մա­րում են պա­տե­րազմ, և այս պա­տե­րազ­մում բո­լոր տա­նուլ տված­նե­րը, ի­հար­կե, մե­ղա­վոր են։ Երբ նա­յում ես պատ­կե­րը, ակն­հայտ է դառ­նում, որ մեր երկ­րում իշ­խա­նու­թյու­նը պա­տե­րազ­մի դաշ­տը փոր­ձում է օգ­տա­գոր­ծել սե­փա­կան օ­գուտ­նե­րի, սե­փա­կան շա­հե­րի և փառ­քի հա­մար։ Փո­խա­նակ լրջ­միտ և պրո­ֆե­սիո­նալ կռիվ մղեն հա­մա­վա­րա­կի դեմ, այս իշ­խա­նու­թյուն­նե­րը, ա­վե­լի հս­տակ՝ Փա­շի­նյան-Թո­րո­սյան դուե­տը, իր նկր­տում­ներն է ի­րա­կա­նաց­նում, սրանք հա­մա­վա­րա­կը դարձ­րին, ի­րոք, ի­րենց հա­մար «շանս»։ Հի­շեց­նեմ, հա­մա­վա­րա­կը «շանս» է ան­վա­նել նույն ին­քը՝ Փա­շի­նյան Նի­կո­լը, և այդ շան­սը նրանք օգ­տա­գոր­ծում են մեր երկ­րում քաո­սի հաս­տատ­ման, մարդ­կանց սպա­նե­լու, վա­րակ­ված­նե­րի թի­վը մե­ծաց­նե­լու հա­մար։ Սրանք ու­նեն մի քա­նի պլան, և հա­մա­վա­րա­կը կար­ծես ե­կավ սրանց օգ­նե­լու, որ ազ­գաս­պան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նան ա­վե­լի սա­հուն ի­րա­կա­նաց­նել։ Ձեր հար­ցին, թե որ­քան է իշ­խա­նու­թյան մե­ղա­վո­րու­թյան չա­փը, դա­տեք ինք­ներդ. երբ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ եր­կի­րը պարտ­վում է, երբ զո­հե­րը և վի­րա­վոր­նե­րը դառ­նում են ա­նա­սե­լի շատ, և երբ «թշ­նա­մին» չի նա­հան­ջում, հա­կա­ռա­կը, ա­ռաջ է գնում, ո՞վ է մե­ղա­վո­րը, ե­թե ոչ տվյալ իշ­խա­նու­թյու­նը։ Հա­մոզ­ված եմ, որ հա­մա­վա­րա­կը չի նա­հան­ջե­լու, քա­նի դեռ Փա­շի­նյա­նը մեր երկ­րում վար­չա­պետ է։ Ե­թե ու­զում ենք հա­մա­վա­րա­կը նա­հան­ջի, հե­ռա­նա, ու­րեմն ա­մեն ինչ պար­տա­վոր ենք ա­նել, որ ա­ռա­ջին հեր­թին հե­ռա­նա Նի­կո­լը՝ իր թայ­ֆա­յով։
-Հա­մա­ճա­րա­կը տն­տե­սա­կան հս­կա­յա­կան խն­դիր­ներ է ստեղ­ծել։ Ա­մեն օր խն­դիր­նե­րի նոր փունջ է բաց­վում, բազ­մա­թիվ մար­դիկ են ան­գործ մնա­ցել։ Այս ի­րա­վի­ճա­կին իշ­խա­նու­թյու­նը հա­մար­ժե՞ք է ար­ձա­գան­քում։
-Տն­տե­սա­կան խն­դիր­ներն ա­վե­լի ու ա­վե­լի են խո­րա­նա­լու, գոր­ծազր­կու­թյուն, աշ­խա­տա­տե­ղե­րի փա­կում, ան­պաշտ­պան և թևա­թափ մար­դիկ։ Այս ամ­բողջ խառ­նաշ­փո­թի մեջ օ­րերս լսե­ցի, որ ան­գամ հին ի­րե­րի շու­կա­յում օր­վա հաց վաս­տա­կող­նե­րին են հե­ռաց­նում ի­րենց տե­ղե­րից։ Խոս­տա­ցել էին տն­տե­սա­կան աճ, աշ­խա­տա­տե­ղեր, հա­զար ու մի այլ բա­ներ, բայց, ի­րա­կա­նու­թյու­նը շատ մռայլ է։ Այս իշ­խա­նու­թյունն ան­կա­րող­նե­րի իշ­խա­նու­թյուն է մի կող­մից, իսկ մյուս կող­մից՝ դա­վա­ճան­նե­րի, եր­կիր ներ­դր­ված օ­տա­րերկ­րյա դի­վեր­սանտ­նե­րի իշ­խա­նու­թյուն։ Եվ չի լի­նե­լու ոչ մի տն­տե­սա­կան աճ, ոչ մի ա­ռա­ջըն­թաց, քա­նի դեռ այս դի­վեր­սանտ­նե­րը զավ­թել են մեր երկ­րում իշ­խա­նու­թյու­նը։
-Այս օ­րե­րին բա­վա­կան բուռն քն­նար­կում­նե­րի դաշտ է բա­ցել ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յաց­րած «Հան­րակր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րը»։ Ըստ այդմ, դպ­րո­ցա­կան ա­ռար­կա­նե­րի ցան­կից դուրս են մղ­վե­լու «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը», ռազ­մա­գի­տու­թյու­նը, հայ երգն ու պա­րը։ Ին­չու՞ է այս իշ­խա­նու­թյունն այս ճա­նա­պար­հը ընտ­րել, ի՞նչ քա­ղա­քա­ցի է ու­զում կեր­տել։
-Այս իշ­խա­նու­թյունն ու­զում է ու­նե­նալ ան­կա­րող, ան­սեռ քա­ղա­քա­ցի, ինչ­պի­սին ի­րենք են, սրանց իշ­խա­նու­թյու­նը ԼԳՏԲ-նե­րի, ա­ղան­դա­վոր­նե­րի, ու­րա­ցող­նե­րի հա­մար ա­մեն ին­չի պատ­րաստ է, և ա­յո, սրանք փոր­ձում են մեր ժո­ղովր­դի, դպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի ու­ղեղ­նե­րից հա­նել գե­նե­տիկ հի­շո­ղու­թյու­նը, դարձ­նել ա­մորֆ զանգ­ված, ո­րին ինչ­պես ու­զեն, կա­րող են ծռմ­ռել և ձևա­փո­խել։ Երկ­րոր­դեմ` սրանց թե­րագ­նա­հա­տե­լը ճա­կա­տագ­րա­կան սխալ էր, սրանք ե­կել են հա­տուկ ա­ռա­քե­լու­թյամբ՝ ՀՀ-ում վե­րաց­նել մեր ազ­գա­յին, գե­նե­տիկ կո­դե­րը, պատ­մու­թյու­նը, ե­կե­ղե­ցին, ըն­տա­նի­քը, ո­րոնք հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ ե­ղել են և այ­սօր էլ մեր ազ­գի պահ­պան­ման հե­նա­սյու­ներ են, սրանք հա­յի թուրք տե­սակն են։
-Այ­սօր ընդ­դի­մա­դիր դաշ­տը սուր քն­նա­դա­տում է, խո­սում է իշ­խա­նու­թյան բաց­թո­ղում­նե­րից, սա­կայն չկա միաս­նա­կան ճա­կատ, հատ­վա­ծա­կան քն­նա­դա­տու­թյուն­ներ են։ Ին­չու՞ ընդ­դի­մու­թյա­նը չի հա­ջող­վում մեկ դրո­շի տակ հա­վաք­վել։ Հա­վակ­նու­թյուն­նե­րի խն­դի՞ր կա։
-Վս­տահ եմ` այդ հա­մախմ­բու­մը կլի­նի և կլի­նի հուժ­կու, չկաս­կա­ծեք, և ա­սեմ, թե ին­չու եմ այս­պես վս­տահ, ո­րով­հե­տեւ չհա­մախ­մբ­վե­լու, սրանց երկ­րից և իշ­խա­նու­թյու­նից չհե­ռաց­նե­լու հա­կա­ռա­կը հայ­րե­նազր­կումն է։ Ե­թե չենք ու­զում հայ­րե­նիք կորց­նել, ե­թե չենք ու­զում նոր կո­րուստ­ներ ու­նեալ, պի­տի պատ­րաստ լի­նել կռ­վի, ո­րով­հե­տեւ սրանք հան­գիստ և խա­ղաղ չեն գնա­լու, ի­րենց պա­պա­նե­րը շատ են վճա­րել և պա­հանջ­նե­րը դեռ ամ­բող­ջու­թյամբ կա­տար­ված չեն։ Մնա­ցա­ծը մեր պատ­վախ­նդ­րու­թյան հարցն է։
-ՀՀԿ-ն այս 2 տար­վա ըն­թաց­քում կա­րո­ղա­ցա՞վ հան­րու­թյան շր­ջա­նում իր հան­դեպ առ­կա բա­ցա­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը փո­խել. ըստ Ձեզ, որ­քա՞ն է «հնե­րի» վե­րա­դարձն ի­րա­տե­սա­կան, երբ օր­վա վար­չա­պե­տը խո­սում է ան­գամ ո­րոշ կու­սակ­ցու­թյուն­ներ փա­կե­լու մա­սին։
-Ե­կեք պայ­մա­նա­վոր­վենք այդ թե­ման թող­նել` հնե­րի վե­րա­դարձ, ՀՀԿ-ի հան­դեպ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մունք։ ՀՀԿ-ին այ­սօր ար­դեն ե­րա­նի են տա­լիս, իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նա­լուց եր­կու տա­րի էլ չան­ցավ, և մար­դիկ կր­կին սկ­սե­ցին փնտ­րել մեզ, դի­մել տար­բեր հար­ցե­րով։ Ես և իմ կու­սակ­ցա­կան ըն­կեր­նե­րը, ե­թե մի օր փր­կու­թյան կո­չով մեր ստա­ցած նա­մակ­նե­րը հրա­պա­րա­կենք, դուք շատ կզար­մա­նաք, դրանք մե­կը, եր­կու­սը, տա­սը չեն, հա­րյու­րա­վոր մար­դիկ են գրում մեզ։ ՈՒ­րեմն, մո­ռա­ցեք այդ թե­ման։ Ինչ վե­րա­բե­րում է հնին վե­րա­դար­ձին, շատ հա­րա­բե­րա­կան է «հնի» և «նո­րի» հա­մե­մա­տու­թյու­նը։ Ես ինձ և իմ ըն­կեր­նե­րին շատ ա­վե­լի նոր եմ հա­մա­րում, քան եր­բեմ­նի շան­տա­ժիստ, կո­ռուպ­ցիո­ներ, մա­նի­պու­լյա­տոր գլ­խա­վոր խմ­բագ­րին, այս քայ­լած­նե­րին, որ հի­մա պարգևավ­ճա­րի և նոր վեր­նա­շա­պիկ հագ­նե­լու կռիվ են տա­լիս, երբ մար­դիկ օր­վա հա­ցի խն­դիր ու­նեն։
Իսկ ի­րա­կա­նում չկա հին ու նոր, կան ճիշտ, ազ­գա­պահ­պան գա­ղա­փար­ներ ու մար­դիկ, մի ողջ ժո­ղո­վուրդ և կան ան­գա­ղա­փար, անկ­րոն, ան­սեռ սրի­կա­ներ ու դա­վա­ճան­ներ։ Մենք պի­տի ձգ­տենք միա­հա­մուռ ու­ժե­րով վռն­դել սրի­կա­նե­րին ու ա­պազ­գա­յին­նե­րին։
-Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րի և ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի հա­մա­տեքս­տում ի՞նչ մտա­հո­գու­թյուն­ներ կամ ան­հան­գս­տու­թյուն­ներ ու­նեք։
-Շատ լուրջ մտա­հո­գու­թյուն­ներ, բա­ռա­ցիո­րեն ե­րեկ ա­զե­րի­նե­րը Տա­վու­շի կող­մից դար­ձյալ դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­րին, և մեր հե­րոս հրա­մա­նա­տար­նե­րը, զին­վոր­նե­րը, 3-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի հե­րոս հրա­մա­նա­տար Խա­չա­տու­րո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, ա­զե­րի­նե­րին հետ մղե­ցին՝ լուրջ կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով։ Այս կար­գի դի­վեր­սիա­ներ դեռ է­լի կլի­նեն, քա­նի որ այ­սօր­վա ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռին նս­տա­ծը զրո պատ­կե­րա­ցում և գի­տե­լիք ու­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, բա­նա­կի և զին­վո­րի մա­սին։ Փա­շի­նյանն իբր Ա­լիևի հետ «մշ­տա­կան կա­պի» մեջ է, մինչ­դեռ Ա­լիևը նրան միայն ծաղ­րում է, և ո՞վ է տե­սել, որ պա­տե­րազ­մի մեջ գտն­վող երկ­րի վար­չա­պե­տը իր հա­կա­ռա­կոր­դին գո­վի և «կիրթ» ան­վա­նի։ Ման­կամ­տու­թյուն, ո­րի տակ շատ վտան­գա­վոր նկր­տում­ներ ու ծրագ­րեր կան։ Ի­րա­կա­նում լր­ջա­նա­լու պա­հը ի­րա­վունք չու­նենք կորց­նե­լու։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ